Աշխ. ժամեր՝ 10:00-ից մինչև 01:00
  $ Վճարել Online



Մեր մասին

«ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ Ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին:

      Այսքան տարիներ անընդմեջ Մենք աշխատում ենք Հեռահաղորդակցության ոլորտում և մշտապես բարելավում մեր մատուցած ծառայությունների որակը:

      Ընկերության ղեկավարությունը առաջնայնությունը դրել է՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների, զանգերի կենտրոնի և սպասարկման կենտրոնների վրա:

      Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Մեր մասնագետներին բնութագրում է խորը գիտելիքների իմացությունը:

      Մենք վստահ ենք, որ ծառայությունների որակը առաջնային և կարևորագույն պայմանն է, ընկերության հետագա հաջողության համար: Այսօր Մեզ վստահում են հեղինակավոր կազմակերպություններ և անհատներ, ովքեր խորհուրդ են տալիս մեզ իրենց ընկերներին և ծանոթներին:

      Ընկերությունը Բաժանորդներին ներկայանում է իր՝  ՍՔԱՅՆԵԹ(SkyNet) և  ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿԱՊ ապրանքային նշաններով:

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ինտերնետ և TV)

       ԻՆՏԵՐՆԵՏ

      Մենք տրամադրում ենք ինտերնետ կապ մեր բաժանորդներին՝ կոմուտացիոն ուղղորդիչներով: Այս տեսակի մուտքը դեպի ինտերնետ առավել տնտեսող և հարմարավետ է իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:

      Մեր Ընկերությունում բաժանորդագրվելու դեպքում (ընկերության գրասենյակներում կամ զանգերի կենտրոնի միջոցով) երկու օրվա ընթացքում մեր կողմից կկատարվեն ինտերնետի միացումները: Սակայն ինտերնետի միացումը դա պարզապես մեր աշխատանքի մի մասն է:

      Մեր պարտականությունների մեջ մտնում է՝ ապահովել անխափան կապ, նվազագույն մակարդակի հասցնել անկանխատեսելի իրավիճակներում առաջացած որոշակի խնդիրները և անհապաղ տալ ակնթարթային արձագանք ֆորս-մաժորային իրավիճակներում:

      Մեր առավելություններից են՝ ինտերնետ ցանցի բարձր հուսալիությունը, մրցունակ գները, իսկ բարեհաջող մարքեթինգային քաղաքականությունը առանձնացնում է մեզ մրցակիցներից:

      Ընկերության, ինտերնետ ցանցին միացման պահից հետո, բաժանորդները հաճախ մոռանում են մեր գոյության մասին:

 

IP TV-ծառայություն

Ընկերությունը 2017թ.-ից, ընդունելով շուկայի մարտահրավերները և բաժանորդների պահանջները, ձեռք բերեց Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման Լիցենզիա:
      
Ընկերությունը այն տարածքներում, որտեղ մատուցում է ինտերնետ հասանելիության ծառայություն, արդեն իսկ մատուցում է նոր IP TV հեռուստատեսություն՝ Catch-Up հնարավորությամբ, HD որակի ալիքների հնարավորությամբ, ինչպես նաև WOD (տեսավարձույթ) ծառայության հնարավորությամբ: Մեր IP TV-ի հեռուստատեսային ալիքների շարքը կազմելուց հաշվի է առնվել մարդկանց տարիքային խմբերի նախասիրությունները: Ձեռք բերելով Մեր IP TV-ի հեռուստատեսային սարքը՝ հեռուստացույցը դառնում է ժամանակակից SmartTV (այդ սարքի միջոցով կարող են օգտվել internet browser-ից, youtube-ից և այլն) :

      Ընկերությունը, շնորհիվ իր շարունակական ներդրումային
ռազմավարության, անընդհատ ընդլայնում է իր ինտերնետ ցանցը  և զարգացնում ծառայությունների տեսակները: Սպասեք ավելին…

      


Document
փակել