010580510, 094515665, 091886611 Աշխ. ժամեր՝ 10:00-ից մինչև 01:00       info@skynet.am        Վճարել Online  
    

 

«ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ Ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին: Այսքան տարիներ անընդմեջ Մենք աշխատում ենք Հեռահաղորդակցության ոլորտում և մշտապես բարելավում մեր մատուցած ծառայությունների որակը: Ընկերության ղեկավարությունը առաջնայնությունը դրել է՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների, զանգերի կենտրոնի և սպասարկման կենտրոնների վրա: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Մեր մասնագետներին բնութագրում է խորը գիտելիքների իմացությունը: Մենք վստահ ենք, որ ծառայությունների որակը առաջնային և կարևորագույն պայմանն է, ընկերության հետագա հաջողության համար: Այսօր Մեզ վստահում են հեղինակավոր կազմակերպություններ և անհատներ, ովքեր խորհուրդ են տալիս մեզ իրենց ընկերներին և ծանոթներին: Ընկերությունը Բաժանորդներին ներկայանում է իր՝ ՍՔԱՅՆԵԹ(SkyNet) և ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿԱՊ ապրանքային նշաններով: 

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ինտերնետ և TV) 
ԻՆՏԵՐՆԵՏ 

Մենք տրամադրում ենք ինտերնետ կապ մեր բաժանորդներին՝ օպտիկամանրաթելային մալուխով: Այս տեսակի մուտքը դեպի ինտերնետ առավել տնտեսող և հարմարավետ է
իրավաբանական և ֆիզիկական անձանց համար: Մեր Ընկերությունում բաժանորդագրվելու դեպքում (ընկերության գրասենյակներում կամ
զանգերի կենտրոնի միջոցով) երկու օրվա ընթացքում մեր կողմից կկատարվեն ինտերնետի միացումները: Սակայն ինտերնետի միացումը
դա պարզապես մեր աշխատանքի մի մասն է: Մեր պարտականությունների մեջ մտնում է՝ ապահովել անխափան կապ, նվազագույն մակարդակի հասցնել անկանխատեսելի իրավիճակներում առաջացած որոշակի խնդիրները և անհապաղ տալ ակնթարթային արձագանք ֆորս-մաժորային իրավիճակներում:Մեր առավելություններից են՝ ինտերնետ ցանցի բարձր հուսալիությունը, մրցունակ գները, իսկ բարեհաջող մարքեթինգային քաղաքականությունը առանձնացնում է մեզ մրցակիցներից: Ընկերության, ինտերնետ ցանցին միացման պահից հետո, բաժանորդները հաճախ մոռանում են մեր գոյության մասին: 

IP TV-ծառայություն

Ընկերությունը 2017թ.-ից, ընդունելով շուկայի մարտահրավերները և բաժանորդների պահանջները, ձեռք բերեց
Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման Լիցենզիա: Ընկերությունը այն տարածքներում, որտեղ մատուցում է ինտերնետ
հասանելիության ծառայություն, արդեն իսկ մատուցում է նոր IP TV հեռուստատեսություն՝ Catch-Up հնարավորությամբ, HD որակի ալիքների հնարավորությամբ,
ինչպես նաև VOD (տեսավարձույթ) ծառայության հնարավորությամբ: Մեր IP TV-ի հեռուստատեսային ալիքների շարքը կազմելուց հաշվի է առնվել մարդկանց տարիքային խմբերի նախասիրությունները: Ձեռք բերելով Մեր IP TV-ի հեռուստատեսային սարքը՝ հեռուստացույցը դառնում է ժամանակակից SmartTV (այդ սարքի միջոցով կարող են օգտվել internet browser-ից, youtube-ից և այլն) : Ընկերությունը, շնորհիվ իր շարունակական ներդրումային ռազմավարության, անընդհատ ընդլայնում է իր ինտերնետ ցանցը և զարգացնում ծառայությունների տեսակները: Սպասեք ավելին…
փակել

      

      

      


Document
Document
Ինտերնետ
Հեռուստատեսություն
Հետադարձ կապ
    Հավելվածներ




            
փակել