Խնդրում ենք կարդալ մինչև վերջ.
Հարգելի բաժանորդ, շուկայում անընդհատ գնաճից խուսափել այլևս չենք կարող, և ինտերնետի մինիմալ վճարը հոկտեմբերից կբարձրանա՝ դառնալով 3000-ից 4000դր, արագությունը կդառնա՝ 100 ՄԲ/Վ, նաև անվճար տրամադրվում է 5 Mobile TV տան բոլոր անդամներին + ֆիլմադարան՝ 50000 հատ ֆիլմերով, որը կարելի է օգտագործել ոչ միայն հեռախոսով, այլև պլանշետով։ Կապելով 12-ամիս պայմանագիր՝ կունենաք 3-ամիս կես գին (2000դր)` օգտվելու հնարավորություն: Եթե օգտվում եք Ինտերնետ+TV փաթեթից, գինը չի փոխվում, իսկ TV-ում կավելանան Armenia Premium ալիքները։ Ինտերնետ+TV փաթեթի մինիմալ արժեքը սկսում է 6000դր-ից, որը իր մեջ ներառում է Ինտերնետ 100 ՄԲ/Վ + TV-150 ալիքներ, որից 140 Full HD որակի:
!! ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!
Հարգելի բաժանորդ, հաշվի առնելով Ձեր, տարիներով մեր Ընկերությանը, հավատարիմ մնալը, գնի թանկացումը, այս պահին գործող 3000դր վճարող բաժանորդներին չի վերաբերվում, բայց, մեր պարտքն ենք համարում տեղյակ պահել, որ Դուք օգտվում եք նախկին ցածր արագությունից՝ 15 ՄԲ/Վ:
Վճարելով 1000դր ավել գումար՝ կունենաք 7-անգամ ավել արագ ինտերնետ, և կօգտվեք թվարկված առավելություններից: Նոր ժամանակներում՝ հարկավոր է ունենալ ավելի գերարագ ԻՆՏԵՐՆԵՏ:
Մենք անում ենք առավելագույնը, որ Դուք ստանաք ավելի արագ ու որակյալ ծառայություն: Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։
Տեսնել նոր փաթեթները
| Տարի | Ամիս | Գումար | |
|---|---|---|---|
| 2023 | Հունիս | 4500 |




