
















Համաձայն ինտերնետ հասանելիության ծառայության մատուցման պայմանների՝ սակագնային փաթեթով սահմանված առավելագույն արագության նկատմամբ կիրառվում են հետևյալ որակական ցուցանիշները.
Սովորաբար հասանելի արագություն՝ յուրաքանչյուր օրվա առնվազն 95% ժամանակահատվածում պետք է կազմի առավելագույն արագության առնվազն 70%-ը։
Նվազագույն հասանելի արագություն՝ սահմանվում է առավելագույն արագության առնվազն 20%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 2 Մբիթ/վ։
Օրինակ. Եթե սակագնային փաթեթով սահմանված առավելագույն արագությունը 100 Մբիթ/վ է, ապա սովորաբար հասանելի արագությունը (օրվա առնվազն 95% ժամանակահատվածում) պետք է կազմի առնվազն 70 Մբիթ/վ, իսկ նվազագույն հասանելի արագությունը՝ առնվազն 20 Մբիթ/վ։